Իսկապես փառապանծ հաղթանակ էր, երբ փոքրաթիվ զորքով և զենքերով, բայց ամուր ոգով հայ ժողովուրդը հաղթեց նավթով հարուստ և մինչև ատամները զինված Ադրբեջանին: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման ընթացքում այդ փառապանծ հաղթանակը արդեն սկսեց խամրել և վերանալ` վսեմ մթնոլորտը բանակցային սեղանի շուրջ փոխակերպելով պարտվողականի:
Տեր-Պետրոսյանը մտադիր էր կորստյան մատնել Ղարաբաղը` նախապատվություն տալով փուլային տարբերակին, մի բան, որի հետ սպարապետ Վազգեն Սարգսյանը երբեք հաշտվել չէր կարող: Արցախյան բանակցությունները փրկելու նպատակով Վազգենը հասավ այն բանին, որ Տեր-Պետրոսյանը հեռացվեց իշխանությունից և եկավ պետականամետ մարդ , ով կարող էր առանց տարածքային զիջումների ապահովել Հայաստանի տնտեսական զարգացումը:
Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին հստակ և պարզորոշ ձևակերպվեցին սկզբունքներն ու այն կարմիր գիծը, որից այն կողմ Հայաստանը չէր կարող գնալ զիջումների: «Արցախը երբեք չի եղել և չի լինի անկախ Ադրբեջանի կազմում»` այս թեզը նախագահ Քոչարյանը մի քանի անգամ բարձրաձայնեց թե ՄԱԿ-ի, թե ԵԽԽՎ-ի ամբիոններից` կոնկրետ մեսիջ հղելով Ադրբեջանին, որ պետք է հաշտվել առկա իրավիճակի հետ: «Ղարաբաղի հարցը մեր ժողովուրդը արդեն լուծել է եւ բանակցությունները այսօր ունեն մեկ նպատակ․ օրինականացնել այն, ինչ այսօր մենք ունենք այդ հողի վրա»,-պնդում էր Ռոբերտ Քոչարյանը, ում հետ հանիդպումների ժամանակ հայր և որդի Ալիևները իրենց զգում էին ամոթխած աշակերտի պես:
Սերժ Սարգսյանի օրոք նույն գիծը պահպանվեց: Երրորդ նախագահն էլ իր հերթին միջազգային բոլոր ատյաններում ամրագրեց հետևյալ դրույթները` «Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխան Արցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման»: Ապրիլյան քառօրյայի ժամանակ հայկական զորքերը ևս մեկ անգամ արժանի հակահարված տվեցին թշնամի Ադրբեջանի ագրեսիային:
Հիմա անդրադառնանք մեր օրերին: Ինչպիսի՞ քաղաքականություն է վարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իրեն իրավունք է վերապահում հաղթանակած երկիրն անվանել «Ճ» կլասի երկիր: Արդյոք որևէ մեկը լսե՞լ է նրա շուրթերից` «ինքնորոշման իրավունք>> բառակապակցությունը, արդյո՞ք որևէ մեկը նրանից լսել է «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» խոսքերը: Իհարկե ոչ: Փոխարենը լսել ենք, որ խնդրի լուծումը պետք է բավարարի ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովրդին: Նաև լսել ենք նրա տիկնոջ բերանից, թե` «մեր զինվորները զոհվեցին հանուն ոչնչի»:
Իրականում «Ճ» կլասի երկիր Հայաստանը դարձավ այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը վերակենդանացրեց Տեր-Պետրոսյանի սիրելի փուլային տարբերակը` այդպիսով տապալելով բանակցությունները: Նա վերացրեց բոլոր ձեռքբերումները, դիվանագիտական բոլոր հաղթաթղթերը, այժմ խոսում է «Ճ» կլասի մասին, որը փաստացի ինքնախոստովանություն է: Ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ Փաշինյանը ձախողվել է, և վախենամ, թե շուտով արդեն ինքնիշխանության կորստի վտանգի առաջ կկանգնենք:
Երբեք այսքան ապազգային ղեկավար չէինք ունեցել, ով Շուշիի ազատագրման հեղինակներին, արցախյան պատերազմի հերոսներին մայիսի 8-ի օրով կդատեր` նվաստացնելով հաղթանակի արժեքն ու նշանակությունը: Ապազգային և ճ կլասի, փողոցից եկած պատահական մեկը, որ հոխորտում է Հայաստանի մասին, իրականում պետական համակարգին մոտենալու իրավունք չուներ:
Կարճ այսօրվա «Ճ» կլասի մասին

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից