Լրահոս

06.05.2020 14:32


Վերջին տվյալներով կորոնավիրուսի վարակակիրներից 8-ին միացված է արհեստական շնչառություն, 80-ի վիճակը ծանր է, 30-ինը՝ ծայրահեղ ծանր

Վերջին տվյալներով կորոնավիրուսի վարակակիրներից 8-ին միացված է արհեստական շնչառություն, 80-ի վիճակը ծանր է, 30-ինը՝ ծայրահեղ ծանր

Վերջին տվյալներով կորոնավիրուսի վարակակիրներից 8-ին միացված է արհեստական շնչառություն, 80-ի վիճակը ծանր է, 30-ինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա ասաց, որ ծայրահեղ ծանրների, թոքաբորբ ունեցողների թիվն աճում է և դա բնական է, որովհետև, եթե տոկոսով վերցնենք, բացարձակ թիվն աճում է և հետևաբար այդ տոկոսը դրա մեջ աճում է:

Հարցին՝ մայիսի 14-ին վերջանում է արտակարգ դրությունը, հնարավո՞ր է այն երկարցվի, նա արձագնքեց. «Փաստ չէ, որ վերջանում է. 14-ից մի քանի օր առաջ որոշում կկայացվի երկարացնե՞լ, թե չէ: Նույնիսկ սահմանափակումների ռեժիմը թեթև պահելով՝ հնարավոր է արտակարգ դրության ռեժիմը պահպանվի»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը