Ճապոնիայում օրվա ընթացքում երկրորդ ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել
ԱՄՆ–ի Երկրաբանական ծառայությունը հաղորդում է, որ հերթական՝ 6,4 մագնիտուդով ուժգին երկրաշարժն է գրանցվել ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրայից արևելք, որտեղ տեղակայված է «Ֆուկուսիմա–1» վթարային ԱԷԿ–ը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնն այս անգամ Ֆուկուսիմա քաղաքից 131 կմ հարավ–արևելք է, իսկ մայրաքաղաք Տոկիոյից՝ 264 կմ հյուսիս–արևելք։
Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 27 կմ խորության վրա։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն, ցունամիի սպառնալիքի վտանգ չի հայտարարվել։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի պատմության մեջ ամենաուժեղ՝ 9,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 11–ին Միյագի ափամերձ շրջանում՝ Տոկիոյից 373 կմ հյուսիս–արևելք, որն առաջացրել էր ավելի քան 10 մետր բարձրությամբ ցունամի։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհերի ու անհետ կորածների թիվը 22 հազ.–ի է հասնում։