Կարծիք

05.05.2020 22:32


Միտումնավոր քայլ՝ հոգով մանր իշխանիկների կողմից

Միտումնավոր քայլ՝ հոգով մանր իշխանիկների կողմից

Մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման 28-ամյակի օրը, ՀՀ իշխանությունների կողմից ՀՀ եկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստ նշանակելը միտումնավոր քայլ է հոգով մանր իշխանիկների կողմից:

Ցանկանում եմ հիշեցնել ձեզ, պարոնայք եսիմինչեր, որ դատելով Նախագահ Քոչարյանին՝ դուք դատում եք ոչ թե Նախագահին, այլ ՀՀ Դրոշը, ՀՀ Զինանշանը, ՀՀ Օրհներգը, Հաղթանակած բանակը և, ի վերջո, ցուցադրում եք ձեր ներքին վախն ու ատելությունը դեպի պետություն և պետականություն:

Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձին ընդառաջ կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը