Նիկոլ Փաշինյանն ունի խորքային անվստահություն ուժային կառույցների հանդեպ և այդ անվստահությունը փոխադարձ է
Այն, որ հայտնի աներձագն ԱԱԾ-ի նախկին տնօրենին մեղադրում է օտարերկրյա լրտես լինելու մեջ, իրականում մեղադրանք է ողջ կառույցին։ Այս նոր նշանակումը քայլ է այդ կառույցը վերահսկելու համար, իսկ թե որքանով է այդ նշանակումն արդյունավետ, դեռ մեծ հարց է։
Բանակի հանդեպ ևս կա անվստահություն։ Հիշենք գեներալներին ուղղված մեղադրանքները։ Հիշենք Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հայտնի հանձնաժողովի ստեղծումը, որի նպատակը նույնպես զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու փորձ է։
Կա անվստահություն նաև Ոստիկանության նկատմամբ, ինչի պատճառով փորձ է արվում այն վերակառուցել, այսինքն ուղղակիորեն դնել քաղաքական վերահսկողության տակ։
Ունենք աննախադեպ իրավիճակ՝ պետության հիմքը հանդիսացող ուժային կառույցներն ու քաղաքական իշխանությունը միմյանց չեն վստահում կամ ավելի ճիշտ միմյանց խորթ են։
Փաշինյանի քայլերն իրավիճակային են, չհաշվարկված ու տարերային, ինչը ստրեսային վիճակ է ստեղծում կառավարման համակարգում։
Կա ևս մի հանգամանք, քանի որ Փաշինյանի և գործող իշխանության ապագան վստահություն չի ներշնչում (անգամ թիմի ներսում), դա նյարդային վիճակ է ստեղծում արդեն իշխանության քաղաքական թևում, որի արտահայտությունը թիմի ներսում եղած հակասությունների մասին խոսակցություններն են։
Տարերային քայլերը, գնալով ավելի անհեթեթ դարձող լայվերը, իրարամերժ ու անտրամաբանական հայտարարությունները, պետական ավանդույթների բոլոր նորմերի խախտումները, անօրինական նախաձեռնությունները գնալով ավելի են ցնցում պետական համակարգը։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից