Կարծիք

05.05.2020 20:04


Առաջարկում եմ Լուլուին նշանակել Հ1-ի գործադիր տնօրեն

Առաջարկում եմ Լուլուին նշանակել Հ1-ի գործադիր տնօրեն

Երկար ժամանակ է, ինչ թափուր է Հայաստանի կարեւորագույն քարոզչական պաշտոնը եւ ներկա հարափոփոխ ժամանակաշրջանում դա կարող է լուրջ վայրիվերումների հանգեցնել։

Հաշվի առնելով, որ հիմա ընթանում են կադրային մեծ տեղափոխություններ եւ պահանջարկ կա երիտասարդ ու քաղաքականապես գրագետ պրոֆեսիոնալների, իսկ հանրությունն էլ սոցիալական հարթակները հեղեղել է ժողովրդական սեր ու հարգանք վայելող կադրերի քննարկումներով, առաջարկում են ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանին (Լուլու) նշանակել Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն։

Նա ունի լրագրողական աշխատանքի մեծ փորձ, անցել է լուրջ քաղաքական ճանապարհ, սիրված է հայ ժողովրդի կողմից եւ օբյեկտիվ է իր դատողություններում՝ կարող է մածունին ասել սպիտակ, իսկ սեւին՝ սեւ։

Ով համաձայն է, թող + դնի։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը