Կարծիք

05.05.2020 18:09


ԱԱԾ-ում բարձր պաշտոն ստացավ համակարգին անծանոթ անձ

ԱԱԾ-ում բարձր պաշտոն ստացավ համակարգին անծանոթ անձ

Ազգովի սրամտում ենք Արգիշտի Քյարամյանի «նշանակման և վերամշակման» մասով, բայց այնտեղ կա շատ կոնկրետ քաղաքական տրամաբանություն։ Ըստ գործող օրենսդրության՝ ԱԱԾ-ում նման պաշտոն զբաղեցնելու համար պետք է ուժային կառույցներում աշխատանքային ստաժ ունենալ։ Ֆորմալ հիմա Քյարամյանն ունի այդ ստաժը։

Իրականում ուղղակի մենք ականատես եղանք նրան, թե ինչպես ԱԱԾ-ում բարձր պաշտոն ստացավ համակարգին անծանոթ ու համակարգից դուրս կայացած անձ։

Սա ընդամենը քայլերից մեկն է ուղղված նրան, որ ԱԱԾ-ն ոչ պրոֆեսիոնալ կադր ղեկավարի։ Պարոնայք սպանե՛ր, երկրի քաղաքական իշխանությունն ուզում է, որ դուք ենթակա լինեք երիտասարդ քաղաքացիական անձի։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը