Քաղաքական

05.05.2020 17:57

Սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը ծայրաստիճան անորոշ է. նախ պետք է այն հստակեցնել, հետո քննարկել՝ հոդվածի վրա պե՞տք է տարածվի վաղեմության ժամկետ, թե՞ ոչ. Արամ Վարդևանյան

Սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը ծայրաստիճան անորոշ է. նախ պետք է այն հստակեցնել, հետո քննարկել՝ հոդվածի վրա պե՞տք է տարածվի վաղեմության ժամկետ, թե՞ ոչ. Արամ Վարդևանյան

Սահմանադրական կարգը տապալելու այսօրվա հանցակազմի՝ վաղեմության ժամկետ ունենալ կամ չունենալը ոչ մի իրավական նշանակություն չի ունենալու, որովհետև այդ հանցակազմը ծայրաստիճան անորոշ է: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ներկայացրած՝ «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի՝ այսօր ԱԺ-ում մերժմանը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում էր Քրեական օրենսգրքում «Սահմանադրական կարգի տապալում» հոդվածն ավելացնել այն հոդվածների կողքին, որոնց համար վաղեմության ժամկետ չի կիրառվում:

«Հստակության այն դեֆիցիտը, որ ունի այս հոդվածը, իրական կյանքում չի կարող կիրառվել կամ գործել, հետևաբար, նախ պետք է մտածել հենց նույն սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի հոդվածի հստակեցման, որոշակիության մասին, հետո միայն մտածել՝ արդյոք վաղեմության ժամկետը պե՞տք է կիրառվի, թե՞ ոչ: Այսօրվա Քրեական օրենսգրքի 300,1 հոդվածը ոևէ կերպ չի համապատասխանում որոշակիության ստանդարտին, մինչդեռ քրեական օրենսգրքի ցանկացած հոդված պետք է ունենա շատ ավելի բարձր աստիճանի որոշակիություն, քան այլ իրավունքի տիրությում գտնվող փաստաթղթեր»,-պարզաբանեց փաստաբանը:

Նրա կարծիքով՝ Սահմանադրական կարգի տապալումը որևէ կերպ չի կարող նույն սանդղակի մեջ լինել, ինչ մարդասիրական հանցագործություններն (օրինակ՝ ցեղասպանությունը) են, որոնց համար վաղեմության ժամկետ չի տարածվում: «Ինքս նաև միջազգային փորձն ուսումնասիրելիս նման պրակտիկայի չեմ հանդիպել, որ այդ տեսակ հանցագործությունները, որոնց վտանագավորության աստիճանը, իհարկե, միջինից բարձր է, վաղեմության ժամկետ չտարածվի»,-ասաց նա:

Իրավաբանը ուշադրություն հրավիրեց այլ հանգամանքի վրա, որը, ըստ Վարդևանյանի, պետք է ուսումնասիրվի օրենսդրական նախաձեռնության հնարավորություն ունեցող սուբյեկտների կողմից:

«Մենք մեր Քրեական օրենսգրքում ունենք վաղեմության ժամկետի այնպիսի ձևակերպում, որտեղ հարցը թողնվում է դատարանի հայեցողությանը: Ենթադրենք, եթե արարքի համար նախատեսված է ցմահ ազատազրկման հնարավորություն, կարող է գործել վաղեմության ժամկետ, բայց Քրեական օրենսգիրքն այն թողնում է դատարանի հայեցողությանը, բայց ինչպես է դատարանը որոշում այդ հայեցողությունը, ոչ մի մեխանիզմ չկա»:

Նա նաև խնդրահարույց համարեց, որ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվում այնպիսի արարքների համար, որոնց դեպքում վաղեմության ժամկետը փաստացի անցել է: «Սա այն հնարավորություններից է, որը կա հայեցողական լիազորության մեջ: Պետք է բացառել ցանկացած նման գործողություն, երբ ինքնին արարքն արդեն վաղեմության ժամկետն անցած է, և քրեական հետապնդում է հարուցվում: Նման դեպքերի համար պետք է քրեական պատասխանատվությունը շատ ավելի խստացնել»,-ասաց Արամ Վարդևանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։