Երբ չկա պետականության զգացողությունը, տարրական հարգանքի մասին խոսքերն ավելորդ են թվում
Ընդամենը մի քանի օրից, մայիսի 8-ին տոնելու ենք Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձը: Դրանից մեկ օր անց՝ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-րդ տարեդարձը: Ենթադրվում է, որ պետական մակարդակով ենք նշելու: Այսինքն, ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի պաշտոններն զբաղեցնող անձինք երևի կգնան «Եռաբլուր» պանթեոն, ապա «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ, ծաղիկներ կդնեն, ամենայն հավանականությամբ, շնորհավորական ուղերձներով հանդես կգան:
Բայց եթե բոլոր այդ անձինք գոնե մի փոքր պետականության զգացողություն ունենային, ապա ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի ղեկավար, ապա՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Արցախի ազատամարտի անմիջական մասնակիցներ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի դեմ ներկայացված մեղադրանքներով գործի դատական նիստը հաստատ չէր նշանակվի հենց մայիսի 8-ին:
Չապացուցված հանցանքներում մեղադրվող գործիչների անցած ճանապարհն ու Արցախի ազատամարտում ունեցած վաստակը նկատի ունենալով՝ կոպտագույն սխալ էր նման օրով դատական նիստ նշանակելը՝ անկախ այն բանից, թե որքանով են ներկայացված մեղադրանքները խախուտ և փուչ՝ անկախ այն բանից, թե որքանով է դատական պրոցեսը մեկ անձի քմահաճույքների կատարման ֆարսի վերածված և էլի մի շարք հանգամանքներից անկախ: Դա ավելին է, քան կոպիտ սխալը, դա խայտառակ սխալ է:
Սակայն, երբ չկա պետականության զգացողությունը, տարրական հարգանքի մասին խոսքերն ավելորդ են թվում: Ու ի՞նչ է, օրինակ, զգալու անձնավորությունը, որ ըստ Սահմանադրության, պետության գլուխն է: Նախագահի պաշտոնն զբաղեցնող անձին նկատի ունեմ: Ու կեղծ են հնչելու նրա ու վերը հիշատակված գործող ՀՀ մյուս պաշտոնյաների շնորհավորական ֆրազներն այդ օրը: Ծայրեծայր՝ «ֆալշ»:
Ի դեպ, այդ դատի պարագան էլ է հատկանշական: Իշխանությունները, այս թվում նաև՝ դատական (եթե հիմա կարելի է համարել, որ Հայաստանում դատական իշխանություն գոյություն ունի), իրենցից կախված ամեն ինչ արեցին, որպեսզի հանկարծ այս մեկուկես-երկու ամսում Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին ներկայացված մեղադրանքների գործով դատական նիստ տեղի չունենա, իսկ երկրորդ նախագահն էլ մնա կալանավորված:
Սա այն դեպքերից է, որ «մի դատիր, որ չդատվես»-ը փոքր-ինչ այլ կերպ է պետք ասել՝ «դատ արա՛, որ չդատվես»:
Դե, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի պատմությունը ընդհանրապես քրեստոմատիկ է: Մարդը արձակուրդ վերցրեց, հետո վիրահատվեց, հետո մի հատ էլ արձակուրդ վերցրեց: Նման դեպքերի համար գոյություն ունի տվյալ դատարանի նախագահ, ով իրավասու էր ու պարտավոր էր նշանակել այլ դատավոր: Բայց դե նա՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն էլ «թավշյա» իշխանապետին ծառայույթուններ ունի մատուցած (ինչի համար էլ, կարելի է ենթադրել, դատարանի նախագահ է դարձել), տվյալ դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու որոշում հաստատողներից է: Ի՜նչ օրենք, ի՜նչ բան:
Մինչդեռ, հատկապես նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքով պայմանավորված, դեռ չենք ասում՝ անձի ազատության հանգամանքից բխող առաջնահերթության մասին, դատարանը պետք է ձգտեր հնարավորինս արագ նիստ հրավիրել և քննել պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները:
Չէ՛: Ձգեցին, որքան կարող էին:
Անտեսվեցին նաև եվրոպական կառույցներից հնչած հորդորները, որ կորոնավարակով պայմանավորված՝ կալանքի փոխարեն կիրառվեն այլընտրանքային խափանման միջոցներ (ստորագրություն՝ չհեռանալու վերաբերյալ, օրինակ), որպեսզի հատկապես որոշակի տարիքային շեմից բարձր կալանավորված անձինք քրեակատարողական հաստատություններում (պարզ ասած՝ բանտերում) վարակվելու հավելյալ ռիսկի չենթարկվեն: Դե, ի՜նչ կապ ունեն ասիական տիպի «դեմոկրատները» եվրոպական կառույցների հետ, որ մի հատ էլ նրանց ինչ-որ հորդորներ բանի տեղ դնեն, չէ՞:
Ճիշտ է, կա նաև նախկին վարչապետների երաշխավորության հարցը: Այսինքն, մարդիկ դիմել են, որ իրենց երաշխավորույթամբ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխարինվի խափանման այլ միջոցով: Բայց դե գործող իշխանության համար դա երևի խնդիր չէ: Եթե Արցախի նախկին ու այդ պահին գործող նախագահների երաշխավորությունը բանի տեղ չդրեցին, իսկ այն ընդունած դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդեպ էլ «սամասուդ» կազմակերպեցին, ապա ի՞նչ կարելի է սպասել նմաններից: Ի դեպ, Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկած ՀՔԾ քննիչին, ըստ երևույթին, քննություն է սպասվում, բայց արդեն հենց այդ քննիչի դեմ մեղադրանքով (ապօրինի գործողություն կատարելու): Դա էլ է հետաքրքիր պատմություն:
Շատ բան կարելի է ասել թե՛ այս «դատավարական» ծաղրի, թե՛ դրանում դիտարկվող մատից ծծած մեղադրանքների, թե՛ մարտի 1-ի ողբերգությունն ու զոհերի հարազատների վիշտը քաղաքական շահագործումից հետո նաև այս գործով ինչ-ինչ հուզական էֆեկտ ապահովելու համար օգտագործելու մասին:
Բայց ինչ որ պետք էր, «փողոցային իշխանությունն» արդեն «ասել» է իր գործողություններով ու շարունակում է «ասել»:
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է Փաշինյանի անձնական մոտիվներով պայմանավորված «վենդետա», այսինքն՝ գործ ունենք քինախնդրության հետ, հանուն այդ մղման ոտնատակ են գցվում օրենքը, դատարանները, օրինականությունը, հաշվի չեն առնվում անգամ չգրված օրենքները:
Պարզ է, որ անվերջ երկար չի կարող նման վիճակը շարունակվել: Հարցն այն է, թե որքա՛ն երկար չի շարունակվի:

Արմեն Հակոբյան