Կարծիք

05.05.2020 15:40


Մայիսի 8-ին կանխորոշվելու է Հայաստանի ապագա քաղաքական կուրսը

Մայիսի 8-ին կանխորոշվելու է Հայաստանի ապագա քաղաքական կուրսը

Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում ձևավորվել է քաղաքական-սոցիալական երկու զուգահեռ իրականություն: Առաջինում Արցախն ազատագրած, ողջ գիտակցական կյանքը Արցախի համար պայքարած անձինք են, որոնց գամել են մեղադրյալի աթոռին ու երկար դատավարություն են կազմակերպել: Երկրորդում` այդ դատավարության կազմակերպիչներն են` հայրենիքի զգացողությունից զուրկ իշխանություններն ու նրանց հետևորդները:

Որպես արցախյան պատերազմում տարած հաղթանակի խորհրդանիշ` Ռոբերտ Քոչարյանը ամենաշատը ենթարկվեց քաղաքական հետապնդման: Այդ հետապնդման հիմքում, ինչպես մենք այսօր տեսնում ենք, դարձյալ ու դարձյալ արցախյան բանակցություններն են: Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության քննությունը մայիսի 8-ին նշանակելը, ՌԴ արտգործնախարար Լավրովի բացահայտումներն ու ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անհոդաբաշխ արձագանքը պետք է դիտարկել մեկ ընդհանուր հարթության մեջ:
Պարզ ասած` Քոչարյանը պետք է անազատության մեջ մնա այնքան ժամանակ, քանի դեռ արցախյան խնդրի լուծման փուլային տարբերակը չի իրականացվել:

Որպես միջազգային հեղինակության կրող, որպես ՀՀ ազգային անվտանգության երաշխավոր` Ռոբերտ Քոչարյանը եզակի հենասյուններից է, ով կարող է կանխել սպասվող հակահայ զարգացումները: Այդ համատեքստում մայիսի 8-ի դատավարությունը ոչ միայն ներքաղաքական, ոչ միայն Փաշինյանի անձնական վրեժի, այլ նաև համապետական նշանակություն ունի հայ ժողովրդի համար: Այդ դատի արդյունքից է կախված մեր երկրի հետագա արտաքին և ներքին քաղաքականությունն ու անգամ ՀՀ ինքնիշխանությունը:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը