Լրահոս

05.05.2020 15:31


Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց բախվել են Mercedes ML-ն ու Opel-ը. Mercedes-ը հայտնվել է մայթին. կան վիրավորներ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց բախվել են Mercedes ML-ն ու Opel-ը. Mercedes-ը հայտնվել է մայթին. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 40-ամյա Արա Անջատյանի վարած Mercedes ML350 մակնիշի 87 ՏՏ 777 համարանիշի և 65-ամյա Խաչիկ Գաբրիելյանի վարած Opel Astra մակնիշի 35 ZT 672 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մեկն էլ՝ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել մայթին։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը