Լրահոս

05.05.2020 15:00


Բժիշկը կասկածի դեպքում պարտավոր է պացիենտի մասին հաղորդում տալ. ԱԺ-ն քննարկեց կառավարության առաջարկը

Բժիշկը կասկածի դեպքում պարտավոր է պացիենտի մասին հաղորդում տալ. ԱԺ-ն քննարկեց կառավարության առաջարկը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրինագիծը, որով, ի թիվս այլ լրացումների, առաջարկվում է բուժաշխատողի համար որպես պարտականություն ամրագրել բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում ներկայացնելն այն դեպքերում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դա բռնության կամ հակաօրինական այլ գործողությունների արդյունք է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ մայիսի 5-ի նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախագծով նախատեսվում է սահմանել անձնական տվյալների՝ մասնավորապես, բժշկական գաղտնիքի մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումներ՝ ներառյալ պատասխանատվություն նախատեսող դրույթներ. ապահովելու քաղաքացիների անձնական կյանքը, հարգելու մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների գաղտնիության պահպանման սահմանադրական իրավունքները: Նախատեսվում է ամրագրել պացիենտների իրավունքների և պարտականությունների ավելի հստակ շրջանակ՝ ապահովելով նաև նրանց իրավունքների առավել արդյունավետ իրացումը, սահմանել իրավական հիմքեր և կարգավորումներ՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կիրառման համար: Նախատեսվում է օրենսդրորեն կանոնակարգել արտակարգ իրավիճակների, ռազմական, ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները, ճշգրտել բժշկական փորձաքննությունների ցանկը, լրացնել օրենսդրական բացերը, սահմանել պարտադիր դատբաժշկական փորձաքննությունների դեպքերը և ձևերը:

«Առաջարկվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար որպես պատականություն ամրագրել ՀՀ ոստիկանություն, բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ հաղորդում ներկայացնելն այն դեպքերում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դա բռնության կամ հակաօրինական այլ գործողությունների արդյունք է: Առաջարկվում է բժշկական օգնության և սպասարկման առանձին ենթատեսակների համար սահմանել լիցենզիայում նշված վայրից դուրս վերջիններիս իրականացման հնարավորությունը»,-ասաց փոխնախարարը:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ փետրվարի 12-ի նիստում:

Այս խորագրի վերջին նյութերը