Կարծիք

05.05.2020 18:25


Զոհրաբ Մնացականյանը հաստատեց երկու փաստ

Զոհրաբ Մնացականյանը հաստատեց երկու փաստ

Առաջինը, որ բանակցություններ այնուամենայնիվ ընթանում են`

«Ես՝ որպես կառավարության անդամ, ունեմ մանդատ՝ տանելու այդ աշխատանքը։ Մեր կառավարության ղեկավարը վարչապետն է, որն ունի մանդատ ժողովրդի կողմից, և սրանով ենք մենք առաջնորդվում, երբ ներգրավվում ենք ԲԱՆԱԿՑՈւԹՅԱՆ մեջ»։
Այսինքն, ԲԱԲԱԿՑՈւԹՅՈւՆՆԵՐԸ ընթանում են և վերջ:

Եվ երկրորդը` Մնացականյանը հաստատեց Սերգեյ Լավրովի հնչեցրած փուլային տարբերակի մասին լուրը:

« Կրկնում եմ, եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմն ավելի մեծ չափով է իրականացնում իր պարտավորությունները՝ չստանալով համադրելի քայլեր մյուս կողմից, խախտում է իր անվտանգային դիրքերը: Նման իրականացումն անհնար է»,- ասում է Մնացականյանը:

Այսինքն, եթե լինի փուլային այն տարբերակը, որտեղ կողմերը նույն «չափով» պարտավորություններ կիրականացնեն, դա «հնարավոր» և ընդունելի կլինի:

Որո՞նք են այդ «չափերը»:

Ինչո՞ւ էր Փաշինյանը ստում՝ ասելով, որ չի բանակցելու Արցախի քաղաքացիների անունից, քանի որ չունի նրանց կողմից տրված մանդատ, քանի որ նրանք իրեն չեն ընտրել:

Ինչո՞ւ էր Փաշինյանը 22.04.2019-ին ասում.

«Այս թեմայի շուրջ մեզ մոտ մինչև հիմա հանրային դիսկուրս չի եղել» և «Որովհետև երբ դուք ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, դուք ինձ միանգամից չեք ասում` կգնաս և Ղարաբաղի հարցը կլուծես այսպես», իսկ հիմա «գնում ու լուծում» է:
Եղե՞լ է արդյոք այդ «հանրային դիսկուրսը», ժողովուրդը «միանգամից» ասե՞լ է թե Ղարաբաղի հարցը ինչպես լուծես:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը