Կարծիք

05.05.2020 18:50


Մայիսի 8-ը և ամբաստանյալի աթոռին գտնվող մարդիկ անհամատեղելի են

Մայիսի 8-ը և ամբաստանյալի աթոռին գտնվող մարդիկ անհամատեղելի են

Մայիսի 8-ը եռատոն է, հայոց ոգու բարձրակետն ու խորհրդանիշը:
Ոմն դատավոր Աննա Դանիբեկյան, ոմն վարչապետ Նիկոլ Փաշինյան` իրենց ամբողջ արատավոր համակարգով, իրենց զանգովի արդարադատությամբ, իրենց վնգստացող սկզբունքներով, իրենց ադրբեջանահաճո քաղաքականությամբ չեն կարող կոտրել հայոց ոգին:

Այդ ոգին քոչարի է պարել Ռեյխստագի փլատակիների վրա, այդ ոգին Շուշի է ազատագրել, այդ ոգին մեր նորագույն պատմության էջերում ոսկե տառերով Մոնթե ու Աբաջյան անուններն է գրել:

Նայեք Ադրբեջանի հայազգի թշնամիների ցուցակը` դուք կապշեք. Նիկոլ Փաշինյանը նրանց բոլորին քրեական հետապնդման է ենթարկել: Ու չասեք, թե նրանք բոլորը հանցագործ են ու թալանչի, չի կարող հայազգի հերոսը, հրամանատարը լինել հանցագործ: Նա կարող է լինել հանցագործ միայն Փաշինյանի և Ալիևի համար, բայց ոչ երբեք` հայ ժողովրդի:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը