Գիշերը 4-ի մոտերը խուլ դմփոց լսեցի. հարևանը՝ 9-րդ հարկից երեխաների հետ դուրս նետված տղամարդու դեպքի մասին
Երեւանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5–ին, 40-ամյա հոր ու իր երեխաների՝ 9–րդ հարկիցդուրս նետվելուց հետո հարեւանուհիԱլինա Պողոսյանը պատուհանից տեսել է նրանց ընկած՝ նրանց կողքին էլ մի քանի շներ։
«Շների հաչոց լսեցի, անսովոր էր շների հաչոցը, որովհետեւ այսքան ժամանակ հաչոց չէր լսվել։ Վազեցի դեպի սուրճը, անջատեցի ու գնացի պատուհանից կախվեցի՝ մի 7-ից 8 շուն ու այդ մարդիկ այդպես պառկած։ Ինձ մի պահ թվաց՝ խաղում են։ Շները նստած էին նրանց կողքին ու տարօրինակ ձայներ էին հանում։ Նորից նայեցի ու տեսա, որ ծնկները պատռված ու արյունոտ էր, անմիջապես ամուսնուս հանեցի, ասացի՝ վեր կաց, տես էս ինչ ա։ Հետո մի կին աշխատանքի էր գնում ու գոռում էր՝ օգնեցեք։ Զանգեցինք Ոստիկանություն։ Չճանաչեցի, որ ընկած տեսա, մտքովս չանցավ, որ վերեւից են ընկել»,-ասաց հարեւանուհին։
Նա պատմեց, որ գիշերը դմփոց է լսել, ձայնից վեր է թռել. «Ես գիշերը 4-ի մոտերը խուլ դմփոց լսեցի ու վեր թռա, ինձ թվաց՝ գարաժի դուռ են փակում։ Չեմ կարող ասել՝ այդ ժամին է եղել դեպքը, թե ոչ»։
Նա ասաց, որ երեկ տեսել է ընտանիքին շենքի բակում, նշեց, որ հաճախ էր տեսնում հորը՝ երեխաների հետ խաղալիս։
Մեկ այլ հարեւան պատմեց, որ երեկ տղամարդը գնացել է խանութ, գնել է ելակ, խմորեղեն ու պաղպաղակ՝ երեխաների համար։
Հարեւանները պատմում են, որ կինն ամուսնու հետ մշտապես չի բնակվել, միայն վերջին օրերին են տեսել նրանց միասին։
Երեխաները դպրոց են հաճախում Երեւանի Կենտրոն թաղամասում։ 40-ամյա տղամարդու հայրը մահացած է, ունի մայր ու եղբայր։ Կինն էլ ապրում է մոր ու եղբոր հետ։
Գիշերը 4-ի մոտերը խուլ դմփոց լսեցի. հարևանը՝ 9-րդ հարկից երեխաների հետ դուրս նետված տղամարդու դեպքի մասին
Երեւանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5–ին, 40-ամյա հոր ու իր երեխաների՝ 9–րդ հարկից դուրս նետվելուց հետո հարեւանուհի Ալինա Պողոսյանը պատուհանից տեսել է նրանց ընկած՝ նրանց կողքին էլ մի քանի շներ։
«Շների հաչոց լսեցի, անսովոր էր շների հաչոցը, որովհետեւ այսքան ժամանակ հաչոց չէր լսվել։ Վազեցի դեպի սուրճը, անջատեցի ու գնացի պատուհանից կախվեցի՝ մի 7-ից 8 շուն ու այդ մարդիկ այդպես պառկած։ Ինձ մի պահ թվաց՝ խաղում են։ Շները նստած էին նրանց կողքին ու տարօրինակ ձայներ էին հանում։ Նորից նայեցի ու տեսա, որ ծնկները պատռված ու արյունոտ էր, անմիջապես ամուսնուս հանեցի, ասացի՝ վեր կաց, տես էս ինչ ա։ Հետո մի կին աշխատանքի էր գնում ու գոռում էր՝ օգնեցեք։ Զանգեցինք Ոստիկանություն։ Չճանաչեցի, որ ընկած տեսա, մտքովս չանցավ, որ վերեւից են ընկել»,-ասաց հարեւանուհին։
Նա պատմեց, որ գիշերը դմփոց է լսել, ձայնից վեր է թռել. «Ես գիշերը 4-ի մոտերը խուլ դմփոց լսեցի ու վեր թռա, ինձ թվաց՝ գարաժի դուռ են փակում։ Չեմ կարող ասել՝ այդ ժամին է եղել դեպքը, թե ոչ»։
Նա ասաց, որ երեկ տեսել է ընտանիքին շենքի բակում, նշեց, որ հաճախ էր տեսնում հորը՝ երեխաների հետ խաղալիս։
Մեկ այլ հարեւան պատմեց, որ երեկ տղամարդը գնացել է խանութ, գնել է ելակ, խմորեղեն ու պաղպաղակ՝ երեխաների համար։
Հարեւանները պատմում են, որ կինն ամուսնու հետ մշտապես չի բնակվել, միայն վերջին օրերին են տեսել նրանց միասին։
Երեխաները դպրոց են հաճախում Երեւանի Կենտրոն թաղամասում։ 40-ամյա տղամարդու հայրը մահացած է, ունի մայր ու եղբայր։ Կինն էլ ապրում է մոր ու եղբոր հետ։
Աղբյուրը՝ NEWS.am