9-րդ հարկից իրեն և երեխաներին նետած տղամարդը սոցիալական խնդիրներ չի ունեցել, Ռուսաստանում սպա է եղել
Ինքնասպանություն գործած 40-ամյա տղամարդն ապրել է կնոջ, երկու երեխաների և մոր հետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց մահացած տղամարդու հարևանուհին։
Այսօր առավոտյան 9-րդ հարկիցիրեն և անչափահաս երեխաներին նետած տղամարդուն հարևանները բնութագրեցին կիրթ, հավասարակշռված։ Նրանք նույնպես ապշած են կատարվածից։
Հարևանները պատմում են, որ տղամարդը տևական ժամանակ Ռուսաստանում սպա է եղել, ֆինանսական ու սոցիալական խնդիրներ չի ունեցել. «Հագուկապից չէինք ասի, որ սոցիալապես վատ վիճակում է եղել։ Մի քանի օր առաջ ենք տեսել երեխաների հետ խաղում էր։ Շատ էր սիրում երեխաներին։ Չենք հասկանում, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել»,-պատմում են հարևանները՝ նշելով, որ հոգեկան խնդիրներ եւս չեն նկատել։
Նրանք ասում են, որ տղամարդն ամուսնալուծված չի եղել, քանի որ կինն ու երեխաները փաստացի նրա հետ են բնակվել։Ողբերգության զոհ դարձած երեխաները 8 եւ 5 տարեկան էին։
9-րդ հարկից իրեն և երեխաներին նետած տղամարդը սոցիալական խնդիրներ չի ունեցել, Ռուսաստանում սպա է եղել
Ինքնասպանություն գործած 40-ամյա տղամարդն ապրել է կնոջ, երկու երեխաների և մոր հետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց մահացած տղամարդու հարևանուհին։
Այսօր առավոտյան 9-րդ հարկից իրեն և անչափահաս երեխաներին նետած տղամարդուն հարևանները բնութագրեցին կիրթ, հավասարակշռված։ Նրանք նույնպես ապշած են կատարվածից։
Հարևանները պատմում են, որ տղամարդը տևական ժամանակ Ռուսաստանում սպա է եղել, ֆինանսական ու սոցիալական խնդիրներ չի ունեցել. «Հագուկապից չէինք ասի, որ սոցիալապես վատ վիճակում է եղել։ Մի քանի օր առաջ ենք տեսել երեխաների հետ խաղում էր։ Շատ էր սիրում երեխաներին։ Չենք հասկանում, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել»,-պատմում են հարևանները՝ նշելով, որ հոգեկան խնդիրներ եւս չեն նկատել։
Նրանք ասում են, որ տղամարդն ամուսնալուծված չի եղել, քանի որ կինն ու երեխաները փաստացի նրա հետ են բնակվել։ Ողբերգության զոհ դարձած երեխաները 8 եւ 5 տարեկան էին։