Լրահոս

05.05.2020 12:55


Արսեն Թորոսյանը, որպես բժիշկ կամ նախարար իրեն ոչնչացրել է. Կարեն Վարդանյան

Արսեն Թորոսյանը, որպես բժիշկ կամ նախարար իրեն ոչնչացրել է. Կարեն Վարդանյան

Կարծիք կա, ասել եմ, այդ մարդը համաձայն չի այդ կարծիքի հետ, հակադարձել է, և այդ հակադարձմամբ իրեն որպես բժիշկ և նախարար ոչնչացրել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն՝ անդրադառնալով առողջապահության նախարարի գրառմանը, որտեղ վերջինս, անդրադարձել էր իր հարցազրույցին։

«Ինքն իր ի՞նչ բարոյական իրավունքից է դուրս գալիս. նա իր իրավունքն օգտագործել է, բայց, երբ այդ իրավունքն օգտագործել է, որպես բժիշկ, կամ նախարար իրեն ոչնչացրել է: Ամեն մարդ ինքն է որոշում իր բարոյական շրջանակը, ես ինչո՞ւ պետք է նախարարի բարոյականությունը քննարկեմ, ինքն ինչ որ ասել է, որպես բժիշկ կամ նախարար, իրեն այս կյանքից ջնջել է, ինքը մանկապարտեզի վարիչ էլ չի կարող աշխատել»,- ասաց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Քիչ առաջ աչքովս ընկավ մի այսպիսի վերնագրով հարցազրույց`«Կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է․ Եկել է վակցինա ծախելու ժամանակը»:

Հարցազրույցը ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ էր, ով էլ նման և այլ նմանատիպ անհեթեթ պնդումների հեղինակն էր: Ցավում եմ, որ գիտության և գիտական ապացույցների վրա հիմնված մի ամբողջ ոլորտ կարող է ներկայացված լինել նման մտքեր արտահայտող անձի կողմից ու շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը»:

Այս խորագրի վերջին նյութերը