Քաղաքական

05.05.2020 12:16

57 մլն դրամի պարգևատրումներ՝ Արդարադատության նախարարությունում

57 մլն դրամի պարգևատրումներ՝ Արդարադատության նախարարությունում

AntiFake.am-ը գրում է․ «AntiFake.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պետական ապարատի տարբեր կառույցներում հատկացվող ահռելի պարգևավճարների չափը։ Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Արդարադատության նախարարություն՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։ Հարցումների պատասխանների արդյունքները ներկայացնում ենք ստորև.

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանը հայտնել է, որ նախարարության աշխատակիցների պարգևավճարների գումարը (ներառյալ հարկերը) 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 57.089.300 դրամ, այդ թվում՝ հունվար և փետրվար ամիսների համար համապատասխանաբար՝ 28.981.200 դրամ և 28.108.100 դրամ:

Միաժամանակ տեղեկացրել են, որ նախարարի և նրա տեղակալների պարգևավճարների գումարը (ներառյալ հարկերը) 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 9.519.200 դրամ, այդ թվում ըստ ամիսների` նախարար Ռուստամ Բադասյանը հունվար և փետրվար ամիսներին ստացել է ընդհանուր 2.395.400 ՀՀ դրամ, նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նույն ժամանակահատվածում ստացել է 2.002.200 դրամ, նախարարի տեղակալները (թվով՝ 3) ստացել են 1.707.200-ական դրամ, այսինքն՝ 5.121.600 դրամ»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։