Այսօրվա «խրախճանքը» փողոցներում ամեն օր հայտնաբերվող վարակակիրների թվերում կարտացոլվի մոտ 10-12 օրից
Հայաստանում օրական հայտնաբերվող նոր վարակակիրների թիվը շարունակում է աճել, բայց հանում են տեղաշարժերի սահմանափակումները։ Միաժամանակ Արսեն Թորոսյանն ասում է, որ հնարավոր են հազարավոր մահեր, եթե մարդիկ չհետևեն անվտանգության կանոններին։
Իսկ մարդիկ անվտանգության կանոններին մեծ մասամբ չեն հետևում։ Գրեթե դիմակ չեն կրում, նույնիսկ փակ մարդաշատ տարածքներում։ Այսօր 3 վարսավիրանոցի կողքով անցա, միայն 1-ում էին վարսավիրները դիմակներով։ Գրեթե չեն փորձում դիստանցիա պահել ո՛չ խանութներում, ո՛չ փողոցում։
Համոզված եմ, որ եթե պատահական անցորդների հարցնել, ապա 10-ից 9-ը չեն իմանա, թե ինչ բան է սոցիալական հեռավորությունը, ինչու է այն պետք, ինչու է պետք դիմակ կրել և այլն։
Արդյոք մարդի՞կ են մեղավոր, ինչպես միշտ ակնարկում են իշխանական քարոզիչները։ Կպնդեմ, որ ո՛չ։
Երբ նույնիսկ գիտնականները նոր կորոնավիրուսի վերաբերյալ շատ անպատասխան հարցեր ունեն, առավել ևս առողջապահությունից շատ հեռու մարդիկ չեն կարող ինֆորմացիոն այս հորդառատ ու պղտոր հոսքերում կողմնորոշվել և այդ շիլափլավից ընտրել ճիշտ տարբերակները։
Նամանավանդ, եթե չկա պատիժ անվտանգության կանոնները խախտելու համար ու չկա նաև ամենօրյա բացատրական աշխատանք։ Դժվար է մարդկանց վտանգի լրջությունը և անվտանգության կանոններին հետևելու կարևորությունը բացատրել, եթե մինչ այդ ամիսներով ասել ես, թե վտանգը մեծ չէ, եթե այդպես էլ նորմալ չես բացատրել գոնե հիմնական ամենակարևոր բաները, եթե շարունակում ես ամեն մահացածի մասին ասել, թե «տարիքով էր, ուներ խրոնիկ հիվանդություն» և այլն, և այլն։
Իշխանական և իշխանամետ բոլոր ինֆորմացիոն ռեսուրսներն այսօր զբաղված են ընդդիմությանն ու նույնիսկ «շարքային Պողոսին» մեղադրելով, թեպետ, եթե գոնե մեկ գրամի մտահոգ էին երկրի մասին, ապա այս պահին պետք է զբաղված լինեին ՄԻԱՅՆ անվտանգության կանոնները բացատրելով։
Այսօրվա «խրախճանքը» փողոցներում ամեն օր հայտնաբերվող վարակակիրների թվերում կարտացոլվի մոտ 10–12 օրից։ Մահերի թվի վրա կզգացվի մոտ 20 օրից։
Օրեր առաջ գրել էի, որ վիրուսը թքած ունի՝ սև ես, թե սպիտակ ես, ում համար ես ընտրություններին քվեարկել կամ ընդհանրապես հավատում ես վիրուսի գոյությանը, թե ոչ։
Հաշվի առնելով այս իշխանությունների և անձամբ Նիկոլի կատարյալ անպատասխանատվությունը՝ մնում է միայն գուշակել, թե ինչ գին է վճարելու Հայաստանը, ինչ գին ենք վճարելու ամեն մեկս այդ անպատասխանատվության համար՝ մեր և մեր բարեկամների կյանքերով, անվերադարձ կործանված առողջությամբ (այո՛, կորոնավիրուսից բուժվածների զգալի մասի մոտ լուրջ առողջական խնդիրներ են առաջանում)։
Ու չմոռանալ, որ այս ամենի համար առաջին հերթին պատասխանատու է Նիկոլ Վովայի Փաշինյանը։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից