Քաղաքական

19.03.2009 16:01


Արդյո՞ք «Ժառանգությունում» բախվում են կարծիքները

Արդյո՞ք «Ժառանգությունում» բախվում են կարծիքները

«Ժառանգություն» կուսակցության՝ իշխանությունների հետ գաղտնի համաձայնության մեջ մտնելու մասին տարածված լուրերին ի պատասխան, «7 օրի» հետ զրույցում կուսակցության  մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նշել է.

-Այդ ամենը զրպարտություն է, ինչ որ մեկի ֆանտազիան, և ուղղորդված է որոշակի ուժերի կողմից, որոնց անունները դեռ չենք ուզում հրապարակել։

Այն մասին, թե արդյո՞ք  ճիշտ են այն լուրերը, որ Ստեփան Սաֆարյանը համաձայն չէ կուսակցության՝ Հայ ազգային կոնգրեսի հետ միասնական ցուցակով ընտրություններին չգնալու որոշման հետ և Լոնդոնից հայտարարություն է տարածել, թե  ցանկանում է դուրս գալ կուսակցությունից, Հովսեփ Խուրշուդյանն ասաց.

-Դեռ չեմ հասցրել կապվել Սաֆարյանի հետ և հստակ բան ասել չեմ կարող, բայց կարծում եմ, որ դա հերթակն ստահոդ մեկնաբանություններից է, համենայն դեպս, ես մի քանի օր առաջ եմ խոսել Ստեփան Սաֆարյանի հետ ու  դրա մասին խոսք չի եղել։

Այս խորագրի վերջին նյութերը