Կորոնավիրուսից մահացած 64-ամյա կինը ունեցել է խրոնիկական հիվանդություններ, ևս 2 վարակակիր մահացել է այլ հիվանդության պատճառով
Մայիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2619 դեպք, որոնցից 1111-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1462 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 25846 թեստավորում: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 112 նոր դեպք և 40 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 64 (կին) տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է»,-գրել է նա։