Լրահոս

05.05.2020 11:01


2619 վարակված․ հրապարակվել են նոր տվյալներ

2619 վարակված․ հրապարակվել են նոր տվյալներ

Հայաստանում մայիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 112 նոր դեպք: Մահացել է մեկ քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 2619 է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 40 է, Ընդհանուր առողջացածներինը՝ 1111, փաստացի բուժվողներինը՝ 1462: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 25 846 քաղաքացի:

Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից:Ընդհանուր թիվը 6 է:

Այս խորագրի վերջին նյութերը