Կարծիք

04.05.2020 22:13


Քեզ հայ ժողովուրդը չի բերել իշխանության, բայց հայ ժողովուրդը կհեռացնի

Քեզ հայ ժողովուրդը չի բերել իշխանության, բայց հայ ժողովուրդը կհեռացնի

Նիկոլի ստերի հաշվարկով արդեն որևէ մեկին չես զարմացնի։ Մարդիկ կզարմանան, նույնիսկ կսկսեն անհանգստանալ, եթե ամեն օր չլսեն նոր մի հորինվածք։

Կոմունալները չեք վճարելու - չէ վճարելու եք
Լույսերը չեն անջատելու- չէ անջատելու են
Կարմիր գծերը չեն լինելու-չէ լինելու են
Տեսախցիկներ լինելու են, օլիգարխներ լինելու են, ԵԱՏՄ, ՀԱՊԿ լինելու են և այդպես շարունակ։

Ստերը շատ են ու դրանց քանակը գնալով ավելանալու է։
Ամեն նոր օր Նիկոլին բերում է նոր հնարավորություններ ու հազարավոր առիթներ սուտ խոսելու, կեղծիք հորինելու։

Բայց այսքան ժամանակ հնարված ամենաստոր սուտը եղել է այն, որ իրեն իշխանության է բերել հայ ժողովուրդը։
Դժվար թե Նիկոլը կարողանա գերազանցել իր իսկ ասած սուտը։ Չնայած, սրա գերազանցությունը կարող է լինել այն, որ Նիկոլը հայտարարի, թե իր կամքով է հեռանում իշխանությունից։

Հ.Գ. Քեզ հայ ժողովուրդը չի բերել իշխանության, բայց հայ ժողովուրդը կհեռացնի։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքայան էջից

Այս խորագրի վերջին նյութերը