Կարծիք

04.05.2020 21:08


Սկզբից բանակցություն չկար, հիմա՝ կա, փաստաթուղթ չկար, հիմա՝ կա, փուլային զիջում չկար, հիմա՝ կա

Սկզբից բանակցություն չկար, հիմա՝ կա, փաստաթուղթ չկար, հիմա՝ կա, փուլային զիջում չկար, հիմա՝ կա

«Հնարավոր է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման փուլային պլան, բայց այն պետք է նախատեսի հակամարտության բոլոր կողմերի «համամասնական փոխզիջում»»,-այսօր հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը՝ արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նիստում:

Ըստ Զոհրաբյանի, մեջբերում եմ իր հայտարարությունից հատված՝ «հայկական կողմը համաձայն է փուլային պլանի. առաջին փուլում որոշվում է կարգավիճակի հարցը»։

Անցյալ տարի դեկտեմբերին Բրատիսլավայում՝ Մամեդյարով Մնացականյան հանդիպումից մեկ օր առաջ ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի այցը Բաքու շատ հատկանշական էր, ես դա ֆիքսել էի, այսօր իմ պատասխանը ստանալու համար, որ վերջի վերջո բանակցություն եղել է երկու կողմերի միջեւ։

Եւ այդպես՝

Ապրիլի 21-ին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն հայտարարեց, որ կողմերը քննարկում են ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը փաստաթղթերի հիման վրա, որոնք ենթադրում են «փուլային մոտեցում»:

Ապրիլի 22-ին՝ Ռուբեն Ռուբինյանի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ բանակցային սեղանին որևիցե փաստաթուղթ չկա՝ հակադարձելով Լավրովի աղմկահարույց հայտարարության։

Ապրիլի 23-ին՝ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ, ասաց, որ Հայաստանի իշխանությունները չեն քննարկում ղարաբաղյան հիմնահարցի լուծման փուլային լուծում:

Մայիսի 4-ին՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան՝ «հայկական կողմը համաձայն է փուլային պլանի. առաջին փուլում որոշվում է կարգավիճակի հարցը, հետո մնացած ամեն ինչ։ Շատ կարևոր է ձևավորել այնպիսի պլան, որում կողմերի պարտավորությունները հավասարակշռված կլինեն:
Հայաստանի համար նշանակություն չունի՝ որոշումը փուլ առ փուլ կլինի՞, թե՞ փաթեթավորված:

Հ.Գ. Սկզբից բանակցություն չկար, հիմա՝ կա, փաստաթուղթ չկար, հիմա՝ կա, փուլային զիջում չկար, հիմա՝ կա։ Ուղղակի զգուշացում ընդունեք, եթե Արցախից 1 մետր տարածք կորցնենք, գետնի տակից էլ լինի ձեզ հանելու եմ սատկացնեմ։ Ուղղակի զգուշացում։ Եւ վերջապես Զոհրաբին ասեք՝ Ղարաբաղ չի, Արցախ է։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը