Կարծիք

04.05.2020 17:17


Ժողովուրդը պիտի պահանջի պատասխաններ այն անձից, ով երկու տարի առաջ ասաց, որ համար մեկ պատասխանատուն ամեն ինչի համար հենց ինքն է

Ժողովուրդը պիտի պահանջի պատասխաններ այն անձից, ով երկու տարի առաջ ասաց, որ համար մեկ պատասխանատուն ամեն ինչի համար հենց ինքն է

Բոլոր կատակները մի կողմ:

Անկախ ամեն ինչից, ժողովուրդը պիտի պահանջի պատասխաններ այն անձից, ով երկու տարի առաջ ասաց, որ համար մեկ պատասխանատուն ամեն ինչի համար հենց ինքն է:
Ասաց դա երկրի համար մեկ ամբիոնից:

1. Ճի՞շտ է ասում, թե ստում է ՌԴ ԱԳ նախարարը` դուք բանակցո՞ւմ (քննարկում) եք Ղարաբաղյան հակամարտության փուլային տարբերակի շուրջ:

2. Ձեր, նախկինում չհաջողված դերասան, պատգամավոր դարձած աներձագը զբաղվո՞ւմ է խոշոր բիզնեսով, թե՞ ոչ:

Եթե այո, ապա պարզաբանեք՝ ի՞նչ միջոցներով է նա գնել այդ քանակի` ավելի քան 300 մլն ռուբլի արժողությամբ, 40 տոննա կամ 2700 տուփ սիգարետը, նույնիսկ պարգևավճարները պարագայում դա ահռելի գումար է, և ո՞ւմ թույլտվությամբ Ռուսաստանից ժամանած մարդատար ինքնաթիռը ետ դարձին բեռնվել է այդ սիգարետներով:

Արդյոք մաքսանենգության փաստի վերաբերյալ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ բեռը կալանավորվել էր Կրասնոդարում:

3. Ինչո՞ւ քաղաքացիներին հույս տվեցիք, որ կարող են չվճարել կոմունալ վարձերը և ամսվա վերջին ստիպեցիք վճարել:

4. Ինչպե՞ս էր հնարավոր, որ կարանտինի պայմաններում 500 հոգի հավաքվեր Գավառի հիվանդանոցի բակում, այն էլ ոստիկանության ներկայությամբ, ու դեռ դա էլ բավարար չի, ներխուժեր հիվանդանոց ու մարդկանց վիզ կտրեր:

5. Արդյոք դուք առաջարկե՞լ եք Միքայել Մինասյանին հակաօրինական, կոռուպցիոն գործարք, ո՞ր օրենքի և իրավասությունների շրջանակներում ԱԱԾ նախկին տնօրենը դարձել էր ձեր սուրհանդակը: Այն, որ նա և այլ ուժային կառույցի ղեկավար ձեր կամակատարն էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործում, գիտենք դեռ 2018 սեպտեմբերից, ինչը վկայում էր քրեական գործի շինծու, ուղղորդված, դատավորների հանդեպ ճնշումներ գործադրելու մասին, հիմա դրան ավելացավ կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշումը:

6. Արդյոք դուք, ինչպես պնդում է նախկին ԱԱԾ տնօրենը, իրոք տեղյա՞կ էիք Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի և Սպայկա կազմակերպության բաժնեմասերի վաճառքի մասին: Եթե այո, ինչո՞ւ դա թույլ տվեցիք և հիմա դա օգտագործում եք քաղաքական դիվիդենտներ ստանալու հարցում:

7. Ինչո՞ւ իմանալով, որ Հայաստանում առկա է կորոնավիրուսի դեպքէ դուք շարունակեցիք հակաօրինական հանրաքվեի քարոզարշավը, մարդկանց հավաքներ կազմակերպել, վտանգելով ժողովրդի առողջությունն ու կյանքերը, ինչո՞ւ հակահամաճարակային գործողություններ իրականացնելու փոխարեն արեցիք ճիշտ հակառակը:

Շարունակելի...

Պահանջում եմ պատասխան:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը