Ավետ Բարսեղյանի աներոջ տնից ոսկյա զարդեր և գումար գողանալու կասկածանքով ձերբակալվել է 32-ամյա տղամարդը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակլվել է Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Սևակ Բ-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնաբերվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից, ով կասկածվում է ապրիլի 12-ին Երևան քաղաքի Դանիել Վարուժանի փողոցի թիվ 32 տնից մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր և գումար գողանալու մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 12-ին առանձնակի խոշոր չափի գողության դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել Երևան քաղաքի Վարուժանի փողոցի տներից մեկի բնակիչ՝ 58-ամյա Աբրահամ Ք-ից, ով հայտնել էր, որ նույն օրը, ժամը 19։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայմաններում մտել էին իր տուն և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խումբը։
Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Մարգարյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ։