Այսօր ևս մեկ անգամ, այս անգամ էլ ԱԺ-ի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փաստացի ստախոս է հռչակել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Մինչ վարչապետ Փաշինյանը շարունակում է խորհրդավոր լռություն պահպանել այդ աղմկոտ հայտարարության մասով, Մնացականյանը նախանձելի ակտիվությամբ պարբերաբար հերքում է Լավրովին:
Այն, որ բանակցությունների սեղանին արցախյան հիմնախնդրի լուծման փուլային տարբերակն է, քողազերծեց հենց ՌԴ արտաքին գործերի նախարարը: Դրանով նա հասկացրեց հայ ժողովրդին, որ` նայեք, հարգելիներս, նման գործընթաց է տեղի ունենում, արդյոք դուք համաձա՞յն եք նման շրջադարձի հետ, թե ոչ:
Զոհրաբ Մնացականյանը պաշտոնապես հայտնել է այսօր, որ «Հայաստանը Ղարաբաղի հիմնախնդրով միակողմանի զիջումների չի գնա»: Նրա խոսքով, Հայաստանում մշտապես ասել են, որ հիմնախնդրի լուծումը հիմնված է փոխադարձ զիջումների սկզբունքի վրա: «Ոչ ոք չի կարող Հայաստանից ինչ-որ քայլեր սպասել, որոնք զիջումներ են ենթադրում եւ կարող են վնասել մեր ազգային անվտանգությունը»,-ասաց Մնացականյանը:
Հետաքրքիր է, արդյոք այս ոգեշունչ տեքստը հայ պաշտոնյաները և մասնավորապես Փաշինյանը արտաբերե՞լ են որևէ անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ, նրա երեսին: Այնպիսի տպավորություն է, որ տեքստերը տարբեր են, և ՀՀ-ում այլ բան է հնչում, Ալիևի մոտ` այլ բան, Լավրովի մոտ` լրիվ ուրիշ:
Կողմնորոշվեք վերջապես, պարոնայք, ո՞րն է Արցախի խնդրի ձեր հայեցակարգը:
Զոհրաբ Մնացականյա՛ն, կողմնորոշվե՛ք վերջապես

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից