Լրահոս

04.05.2020 16:25


Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը վարույթ է ընդունվել

Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը վարույթ է ընդունվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատավորի աշխատակազմից։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, ում ի սկզբանե մակագրված է եղել է Արմեն Թավադյանի եւ Վարուժան Մկրտչյանի քրեական գործը, փոխանցել է այն դատավոր Ֆարխոյանին։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին ենթադրաբար կաշառելու մեջ, որպեսզի դատարանում սուտ ցուցմունք տա։ Թավադյանը 2 ամիս գտնվել է կալանքի տակ։

Նշենք, որ մարտի 12-ին, Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։ Լրագրողների հետ զրույցում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել էր, որ բողոքը բավարարելու պատճառը եղել է հիմնավոր կասկածի բացակայությունը։

Այս խորագրի վերջին նյութերը