Նուբարաշենի գերեզմանների մոտ իրար են ծեծել քրեակատարողական ծառայության մայորն ու ենթասպան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 3-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի «Նուբարաշենի գերեզմանոցների» մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Վիրաբ Զաքարյանի և 39-ամյա Տիգրան Մանուչարյանի միջև։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանության մասին օպերատիվ տեղեկությունները ստացվել են ոստիկանության Էրեբունու բաժին, ովքեր պարզել են, որ Վ. Զաքարյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ որպես պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, իսկ Տ. Մանուչարյանն աշխատում է Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ որպես պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։