Կարծիք

04.05.2020 15:39


Հանրությունը հոգնել է ստերով կերակրվելուց

Հանրությունը հոգնել է ստերով կերակրվելուց

Հաղթական զուգադիպություն...

Արդեն տևական ժամանակ է՝ իշխանությունների ապօրինի կամքի դրսևորմամբ, կալանքի տակ է պահվում նախագահ Քոչարյանը:

Ես չեմ ցանկանում իրավական բեսպրեդելին գնահատական տամ, սակայն պետք է արձանագրել մի քանի կարևոր հանգամանք՝ Նախագահ Քոչարյանի հերթական դատավարության օրը նշանակված է մայիսի ութին, այո՛, դա մեր հաղթական օրն է և այդ հաղթանակի կերտման ամենագործուն մասնակիցը, մեզ հաղթանակ պարգևողը պետք է կրկին հաղթի:

Հանրությունը հոգնել է ստերով կերակրվելուց և ցանկացած քաղաքացու հետ շփվելիս ամենից հաճախ լսվող արտահայտությունն է՝ Քոչարյանի ժամանակ լավ էինք ապրում, այո՛, լավ էիք ապրում, քանի որ երկրում ամենքն իր գործով էր զբաղված, կյանքը եռում էր, երկիրը բարգավաճում:

Հիմա՝ այս համատարած ստի մթնոլորտում առավելապես կարևոր է Քոչարյան տեսակի ներկայությունը քաղաքական կյանքում և պահանջը հստակ է՝ առաջիկա հաղթական նիստում պետք է ընդունվի հայանպաստ և հայապաշտպան որոշում և Նախագահ Քոչարյանը Հաղթանակի օրը նշի իր ընտանիքի, Զինակից ընկերների և համախոհների հետ:

Սա այլևս Հանրային պահանջ է...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը