Կարծիք

04.05.2020 15:14


Անհնա՞ր է, որ վերջապես ազատեք մեզ ամեն օր Ձեզ տեսնելու և լսելու «հաճույքից»

Անհնա՞ր է, որ վերջապես ազատեք մեզ ամեն օր Ձեզ տեսնելու և լսելու «հաճույքից»

Ասում է`«կներեք, անհնա՞ր ա, որ էս նոր ժամանակներում մարդու մոտ ռեֆլեքս ձևավորվի, որ մինչև չախտահանված... չախտահանված ձեռքով դեմքին չկպնի։ Դա անհնա՞ր ա»։

Շա՜տ կներեք, էլի՛, պարո՛ն վարչա(հրամայա)պետ, իսկ անհնա՞ր ա, որ էս խառնակ ժամանակներում Ձեր մոտ ռեֆլեքս ձևավորվի` զսպել չախտահանված կամ թեկուզ ախտահանված ձեռք(եր)ով անպատեհ շարժումներ անելու ռեֆլեքսները։ Օրինակ` չքորեք գլուխը, ձեռքը չտանեք ականջին, ուտելուց հետո չքսեք թանկարժեք կոստյումին, անբարեկիրթ այլ ժեստեր չանեք։

Ընդհանրապես, հնարավո՞ր ա, որ ազատեք մեզ Ձեզ ամեն օր տեսնելու, լսելու, Ձեր առաջ «խոնարհվելու», Ձեզնով «հպարտանալու» հաճույքից` չզզվեցնեք բոլորին Ձեր անվերջանալի ուղիղ եթերներով։

Եթե չեք կարող` չեք դիմանում «լեզվական փորլուծության» ժայթքումներին, անհնա՞ր ա, որ քրեական ենթամշակույթին բնորոշ (գողական) բառամթերք չօգտագործեք, կարգին մարդկանց վրա մատ թափ չտաք, չսպառնաք, շանտաժի չենթարկեք «սամասուդի» սպառնալիքով։
Գոնե տեսախցիկների առաջ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը