Լրահոս

04.05.2020 14:56


Բուժաշխատողները վարակվել են կորոնավիրուսով միմյանց հետ ընդմիջում անելիս

Բուժաշխատողները վարակվել են կորոնավիրուսով միմյանց հետ ընդմիջում անելիս

Հայաստանում դեպքեր են եղել, երբ բուժաշխատողները առանց պաշտպանական միջոցների իրար հետ ընդմիջում անելիս վարակվել են կորոնավիրուսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտկան հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նախ նշեց, որ ինչպես ամենուր, Հայաստանում էլ գրեթե անխուսափելի է, որ բուժաշխտողները չվարակվեն:

«Կարևոր է նաև նրանց շուտ հայտնաբերումը, միջոցառումներ ձեռնարկելը, որ պացիենտներին և իրենց մյուս գործընկերներին չվարակեն: Շատ կարևոր է գիտակցության բարձրացումը: Դեպքեր ենք ունեցել, որ, օրինակ պացիենտի հետ շփվելիս իրենք ամբողջովին պաշտպանված են եղել, սակայն իրար հետ շփվելիս, իրար հետ ընդմիջում անելիս անպաշտպան են եղել, և այդ ընթացքում վարակում է տեղի ունեցել»,-ասաց նախարարն ու վստահեցրեց, որ աշխատանքները շարունակական են լինելու:

Հայաստանում մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24 942 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 39 դեպք:

Այս խորագրի վերջին նյութերը