Տխմարը մի առավելություն ունի խելոքի հանդեպ, ինքն իրենից մշտապես գոհ է
Եթե նոր ասելիք չունեք, պարոնայք իշխանավորներ և երեսփոխաններ, պարտադիր չէ` գրեք... Փառասիրությունն էլ սահման ունի... Իզուր մի վնասեք Ձեր չեղած հեղինակությունը...
Շատ մարդիկ են կարդում ձեր գրածները, որոնք ձեզնից հարյուր անգամ խելոք ու փորձառու են, բայց չեն տառապում ցուցամոլությամբ, ու անպայման անմիտ ստատուս գրելու մոլուցքով...
Եթե մի քիչ մտածելու ունակություն ունենայք, կլռեիք, այդպիսով գոնե խելոք մարդու տպավորություն թողնելով: Լավ, մարդ էնքան հիմար լինի, որ չգիտակցի իր իմարությունը...
Այսօր Հայաստանը արդեն դարձել է հիմարների համար իրենց անմիտ ու վնասակար մտքերը տարածելու, իրենց ցույց տալու, իրենք իրենցով հպարտանալու վայր, երբ մի հոգեկան հիվանդ իր փտած ուղեղի ժանգն է տեղադրում ֆեյսբուքում, ով գիտի` ինչ նպատակով կամ ում պատվերն է կատարում, ինչպես են հայտնվում մի քանի նման հիվանդներ ու իրենց իմաստունի տեղ դրած քննարկում մի բան, որը պարզապես անհեթեթություն է...
Թեև չեմ բացառում, որ գրանցվում են տարբեր անուններով և հետաքրքրության պատրանք ստեղծելու նպատակով սեփական անմիտ կարծիքները զետեղում այդ անուններով... Այսօր արդեն հաստատապես կարելի է ասել, որ ՖԲ-ն այլևս զուրկ է ճշմարտությունից, այն ևս նվաճեցին ամբոխավար ու կարիերիստ ջահելները, որոնց հետ մեծ հույսեր են կապում հուսահատված ամբոխները...
Հ.Գ. Տխմարը մի առավելություն ունի խելոքի հանդեպ, ինքն իրենից մշտապես գոհ է:

Նապոլեոն
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից