Կարծիք

04.05.2020 13:55


Հեղափոխական կառավարությունն ինչո՞ւ է համաճարակի առաջ բացում դարպասները

Հեղափոխական կառավարությունն ինչո՞ւ է համաճարակի առաջ բացում դարպասները

Ինչպես հայտնի է, կորոնավիրուսը խոցում է տարեցներին և խրոնիկ հիվանդներին, այսինքն առաջին հերթին թոշակառուներին։ Կառավարությունը, մեղմացնելով արտակարգ վիճակը, հարված է հասցնելու բնակչության հենց այս հատվածին, ինչպես ասեց սփյուռքահայ Հայդուկ Շամլեանը. «Հիմա ուրեմն, երկրում, տարեցների եւ արդէն իսկ առողջական խնդիրներ ունեցողների ջարդ է տեղի ունենալու»: Եթե որևէ մեկն ասի, որ Փաշինյանը եթե չի ցանկանում ազատվել, ապա առնվազն անտարբեր է բնակչության այդ հատվածի նկատմամբ, սխալված չի լինի, քանի որ հենց Փաշինյանն է բողոքում թոշակառուներից, նրանց բեռ դիտում, Փաշինյանի խոսքն է. «350 հազար մարդ Հայաստանում աշխատում է, և դա բաժանվում է 800.000 մարդու մեջ։ 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց՝ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը ձրի դարձրու, մեր ճանապարհները կառուցի, մեր թոշակները բարձրացրու, մեր աշխատավարձերը բարձրացրու։ 350.000 մարդ ճռռում ա, 800.000 մարդ ուզում ա, որ ավելի շատ ճռռա»։

Ռուս մի գիտնական ասաց՝ տեսեք աշխարհի կառավարությունների անդամներին, նրանք հիմնականում հենց խոցելի տարիքում են, ահա նաև՝ ինչու են այսպիսի խիստ միջոցառումներ անում։ Արդյոք Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարն այսքան անփույթ լինելու պատճառն ա՞յն է, որ պատգամավորների ու կառավարության անդամների ստվար մասը այդ խոցելի տարիքին չի հասել և այնքան էգոիստ են, որ նույնիսկ իրենց տարեց հարազատների մասին չեն մտածում, թե՞ այնքան ապաշնորհ ու անվճռական են, որ ձեռները չի գնում բյուջեից կամ միջազգային բանկերից մեծ պարտք առնելով բնակչությանը փող բաժանել ու խիստ կարանտին պահել մինչև համաճարակը ավարտվի, թե՞ անպատասխանատու են ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ քաղաքացիների առողջության նկատմամբ։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը