Մեկնաբանություն

04.05.2020 13:14


Փաշինյանի հակահեղափոխական թիմը

Փաշինյանի հակահեղափոխական թիմը

2018–ի ապրիլ–մայիսի քաղաքական իրադարձություններից ընդամենը երկու տարի է անցել, բայց ամեն ինչ 180 աստիճանով (Աննա Հակոբյանի ասած՝ 360 աստիճանով) փոխվել է։ «Թավշյա» հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մնացել է բացառապես այն օրերին հեղափոխության դեմ աշխատող նախկին իշխանության հաճախորդների հույսին։

Եթե մահապարտի կարգավիճակ ստացած Ալեն Սիմոնյանին հանենք, ապա Փաշինյանի հետ հեղափոխություն արածներն այսօր ձգտում են առավելագույնս պասիվ լինել ներքաղաքական հարցերում ու Փաշինյանի կապրիզները բավարարելու գործընթացում։

Փոխարենը ակտիվ են նրանք, ովքեր հեղափոխության օրերին ատամներով պաշտպանում էին նախորդ իշխանություններին ու քննադատում Փաշինյանի քաղաքական քայլերն ու կիլոմետրանոց քայլելը։ Խոսքը մասնավորապես Արման Բաբաջանյանի, Ստեփան Սաֆարյանի և Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանի մասին է։

Գունափոխված հաճախորդները

Արման Բաբաջանյան

Տխրահռչակ Արման Բաբաջանյանը 2008–ին Լևոն Տեր–Պետրոսյանի մոլի կողմնակից էր, քանզի բանտում էր հայտնվել բանակից ապօրինաբար խուսափելու համար։ Նա փորձել էր նույնիսկ սեփական մոր դեմ ցուցմունք տալու գնով խուսափել դատվելուց, բայց չէր ստացվել։ Արդյունքում նա քիրվայություն էր անում այն հույսով, որ Տեր–Պետրոսյանը իշխանության կգա ու կազատի իրեն։

Լևոնենց մոտ 2008–ին չհաջողվեց փողոցային անկարգություններով իշխանություն վերցնել։ Արմանը, ըստ մեզ հասած տեղեկությունների, իր ծառայություններն առաջարկեց նախորդ իշխանություններին։ Գործարքը ստացվեց ու նա հայտնվեց ազատության մեջ։ Արմանը լևոնենցից անցավ հակառակ ճամբար։ Նրան այդ գունափոխման դիմաց հսկայական ռեսուրսներով կայք ունենալու հնարավորություն տրվեց։ Նա, ինչպես ինքն է խոստովանել, լողում էր գովազդի մեջ։

Ֆորմալ ձևակերպվեց, որ նրան ամերիկացիներն են աջակցում, բայց իրականում դա համատեղ նախագիծ էր։ Նախագիծ, որտեղ իրենց շահն ունեին և՛ նախորդ իշխանությունները, և՛ արևմտաթուրքական շրջանակները։

Նախկին իշխանությունների համար Արմանը «անկախ մամուլի» դիրքերից կռիվ էր տալիս նախկինների իրական ընդդիմախոսների դեմ, իսկ արևմտաթուրքական շրջանակների համար Արմանի «Ժամանակ» թերթն ու «1in.am» կայքը կատարում էին ու շարունակում են կատարել 5–րդ շարասյան քարոզչական առաջամարտիկի դերը։

Երբ հեղափոխությունը հաղթեց, Բաբաջանյանն արագ դավաճանեց իր նախկին տերերին ու դարձավ «թունդ հեղափոխական»։

Չնայած համառ ջանքերին ու քծնանքներին՝ նրան «Իմ քայլի» ցուցակ չվերցրին, բայց նա Էդմոն Մարուքյանի հետ գործարքի գնաց, հայտնվեց «Լուսավոր Հայաստանի» ցուցակում, ապա դուրս եկավ ցուցակից ու հիմա «անկախ» պատգամավորի դիրքերից ամենաքստմնելի ծառայություններն է մատուցում Նիկոլ Փաշինյանին։

Բաբաջանյանն իր վարքագծով ապացուցում է, որ «հեղափոխությունից օգտվում են սրիկաները» բանաձևն անմահ է։

Ստեփան Սաֆարյան

Սա նույնպես հեղափոխության դեմ էր խոսում, քանզի ՀՀԿ–ի պադվալներում էր ծվարած։ Վիտամինների փոքրիկ քանակի դիմաց դասախոսություններ էր կարդում։

Բոլորն էլ հասկանում էին, որ նրա դասախոսությունների կարիքը ՀՀԿ–ին կից քաղաքագիտական դպրոցում չկար։ Դասախոսության դիմաց վճարը հաճախորդացման դիմաց տրվելիք գումարի քաղաքակիրթ ձև էր։

Ստեփան Սաֆարյանը հիմա Փաշինյանի «շավկայի» դերն է կատարում և ֆեյսբուքյան «Ռեմբո» խաղում, ինչի դիմաց ստացել է Հանրային խորհրդում աթոռ մաշեցնելու հնարավորությունը։

Արամ Սարգսյան

«Վազգեն Սարգսյանի եղբայր» մասնագիտությունն ունեցող սույն կուսակցապետը հեղափոխության օրերին նույնպես դեմ էր քայլելուն ու մերժելուն։ Արամը հավատարիմ հաճախորդ էր։ Նրան «Ելք» դաշինքի ցուցակով պատգամավոր դարձրեցին՝ որպես փոխհատուցում տարիներ շարունակ հաճախորդություն արած տղայի։

Հեղափոխությունից հետո Արամն ուզում էր հայտնվել Փաշինյանի թիմում, բայց նրան չվերցրեցին։ Նիկոլին ավելորդ ուտող բերան պետք չէր։ Համ էլ նա ուզում էր ստերիլ երևալ ու հին մարդկանց չվերցնել։ Ժամանակը, սակայն, Փաշինյանին ստիպեց դիմել ոչ միայն հների, այլ նաև հնագույնների օգնությանը։

Ովքեր են հակահեղափոխականները

Փաշինյանը շատ է սիրում խոսել հեղափոխականների ու հակահեղափոխականների, հիասթափվածների ու չհիասթափվածների մասին։ Ուշագրավն այն է, որ ի՛նքն է թիվ մեկ հակահեղափոխականը։ Պատահական չէ, որ իր կողքը հիմա կանգնած են հակահեղափոխականներ Արմանը, Ստեփանը և Արամը։ Իսկ ահա հեղափոխության օրերին Նիկոլի թիմակիցների մասին մամուլում պարբերաբար լուրեր են հայտնվում այն մասին, որ շուտով նրանցից ոմանք լքելու են ԱԺ–ն կամ կառավարությունը։ Դա նշանակում է, որ հեղափոխության ու դրա հռչակած կարգախոսների թիվ մեկ դավաճանը հենց Նիկոլ Փաշինյանն է։

Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու։ Նիկոլի ընկերներն այսօր Արման Բաբաջանյանը, Ստեփան Սաֆարյանը և Արամ Սարգսյանն են։ Երեքն էլ «հետույք» են տվել նախորդ իշխանության համար ու ամեն ինչ արել, որպեսզի նախորդները չմերժվեն։ Հիմա նրանք «հեղափոխական» Փաշինյանի հիմնական զինակիցներն են։ Իսկ դա նշանակում է, որ հեղափոխությունը վաղուց անցյալում է մնացել։ Ոմանց կարծիքով՝ այն չի էլ եղել ու մենք ականատեսն ենք դարձել պատահական մարդկանց օգտագործման միջոցով տեղի ունեցած իշխանափոխության։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը