Կարծիք

04.05.2020 12:40


Կոնսենսուս մինուս ապազգայինը այլևս հրամայական է

Կոնսենսուս մինուս ապազգայինը այլևս հրամայական է

Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկրի անվտանգության և պետականության հիմքերը խարխլվեն:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության պատասխանատուն բացահայտ հայտարարում է իրենց իբրև տարածքային ամբողջականության վերականգնման մասին և այս ագրեսորի նկրտումները ոչ այլ ինչ են, քան պատերազմ սանձազերծելու նախերգանք: Եվ այս իրավիճակում «ազատագրված հողերը անպետք տարածքներ» թեզի հեղինակ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին պատրաստում է խաղաղության:

Ընդդեմ ագրեսորի խաղաղությո՞ւն, հետաքրքիր է ո՞ր խմբակներում այս տեխնոլոգիան սերտեցին այս իշխանազավթները:

Տևական ժամանակ է արդեն, Նիկոլ, համառաբար լռում ես Լավրովի հայտարարության մասին: Բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի գաղտնիությո՞ւնն ես միգուցե ուզում վահան դարձնել, դրանով պատճառաբանել քո դավադիր լռությունը:

Մեկը մյուսի հետ կապ չունի, չփորձես քո հարազատ մեթոդներով ապակողմնորոշել ժողովրդին:

Հստակ հայտարարիր, թե արցախյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացում, փաթեթայի՞ն, թե՞ փուլային տարբերակին ես կողմնակից:

Պատասխանիր, ինչո՞ւ ես երկու տարի շարունակ լռում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին և ինչո՞ւ ես ակտիվորեն աջակցում ազատագրված տարածքներում ադրբեջանցիների վերադարձի ծրագրին:

Սրանք հստակ, մանիպուլիացիաների տեղ չունեցող հարցեր են: Սրանք այն հարցերն են, որոնք մեր պետականության և ազգի համար ճակատագրական նշանակություն ունեն:

Այս հարցերը ճակատագրական են դառնալու այս ապազգային իշխանության համար, այնպես ինչպես 98-ին Լևոն Տեր-Պետրոսյանի համար:

Իսկ ի՞նչ է կատարվում այս պահին. այս կաևորագույն հարցերի մասին լռելով, իշխանազավթները փոխարենը այլ տակտիկայով են առաջնորդվում։

Վաղվանից արտակարգ դրության ռեժիմը մեծավմասամբ մեղմվում է, այսինքն՝ արտակարգ դրությունը այլևս ֆիկցիա է լինելու, զուտ իշխանության քաղաքական նպատակների գործիք: Բայց մատուցում են, տնտեսությունը կոլապսի չհասցնելու պատճառաբանությամբ: Փաստացի՝ հազարավոր կյանքեր են վտանգում: Պարզ է, որ եթե սահմանափակումները հանվեն, իսկապես վարակը կայծակնային տեմպերով և ծավալներով է տարածվելու: Սա շատ լավ գիտեն, գիտեն նաև, որ կարճ ժամանակ անց, կոլապսի է ենթարկվելու և առողջապահական համակարգը, և հասարակական կյանքի բոլոր ոլորտները, և առհասարակ՝ երկիրը:

Սա ոչ այլ ինչ է, քան ժողովրդի մի զգալի հատվածի համար, աննկատ քայլերով՝ երկիրը դեպի քաոսի տանելու ճանապարհ: Քաոս, որը թույլ կտա այս իշխանությանը նախ՝ ամբողջ պատասխանատվությունը բարդել ժողովրդի վրա և երկրորդ՝ այդ քաոսը օգտագործել ապազգային նպատակների համար, որովհետև նման իրավիճակներում հասարակության զգոնությունը բավականին թույլ է լինում:

Սա այսօրն է, իսկ վաղը՝ մեծ հաշվով, լավ է լինելու, որովհետև մենք պայքարել և պայքարելու ենք, որ երկիրը դուրս բերվի այս ցնցումային և վտանգավոր վիճակից:

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը