Քարկապ սարամասում «ԳԱԶ 69»-ը 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորում. կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում ԳԱԶ 69 մակնիշի 36 GD 553 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գանձաքար գյուղից դեպի Քարկապ սարամաս տանող հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել Իջևանի շտապօգնության բժիշկները, իսկ մեկին՝ քաղաքացիները։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: