27-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է աղբարկղին, շպրտել այն, ապա բախվել էլեկտրասյանը. կա վիրավոր
Երեկ՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հարություն Բաբայանը իր վարած ՎԱԶ 21214 մակնիշի 77 AT 770 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին տեղադրված աղբարկղին, մի քանի մետր շպրտել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ավտոմեքենան էլ տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: