Կարծիք

04.05.2020 11:39


Վերջին 5 օրերին Հայաստանում արձանագրվել է գրեթե նույնքան վարակակիր, որքան ողջ մարտ ամսին

Վերջին 5 օրերին Հայաստանում արձանագրվել է գրեթե նույնքան վարակակիր, որքան ողջ մարտ ամսին

Վերջին 5 օրերին Հայաստանում արձանագրվել է գրեթե նույնքան վարակակիր, որքան ողջ մարտ ամսին։

Մահվան դեպքեր՝ ևս 4: Ընդհանուր՝ արդեն 39:

Հայաստանի քաղաքական իշխանությունների ապաշնորհության գործակիցը գնահատելու համար պարզապես համեմատեք Վրաստանի թվերի հետ։

***

Հիշո՞ւմ եք՝ շուրջ երկու ամիս առաջ քայլականները մեծ դրամահավաք էին կազմակերպել «Այո» քարոզչության համար, գործարարներին «պարտադիր-կամավոր» սկզբունքով բերման էին ենթարկել «Դվին» համալիր ու, իրենց իսկ պնդմամբ, հավաքել էին շատ սիմվոլիկ՝ շուրջ 200 միլիոն դրամ: Հիշո՞ւմ եք։

Իսկ հիշո՞ւմ եք, որ զեղծարարության էին դիմել ու գումարը փոխանցել էին ոչ թե «Այո» քարոզչության կողմի հիմնադրամին, այլ իրենց կուսակցության դրամարկղ։

Ինձ շատ հետաքրքիր է՝ (1) այդ 200 միլիոն դրամից որքա՞նը ի վերջո փոխանցվեց «Այո»-ի հիմնադրամին, (2) չփոխանցված գումարներից արդյոք ինչ-որ մաս ուղղվե՞ց COVID-ի դեմ պայքարին։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը