Կենտրոնացված իշխանության ապակենտրոն անպատասխանատվությունը
Այսօրվանից արտակարգ դրության ռեժիմը գործնականում դադարեցվում է։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ անցնում են ապակենտորանցված պայքարի ռեժիմին։ «Թարգմանաբար» դա նշանակում է, որ եթե մինչև հիմա մի քանի ձևական բան անում էին, ապա հիմա դա էլ չեն անելու՝ «Ով մեռնի, ով սաղ մնա» կարգախոսի շրջանակներում։
Արձանագրենք, որ կառավարությունը տապալեց արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարը։ Մինչդեռ «տանը մնալու» ընթացքում պետք է նախապատրաստվեր տնտեսական կյանքի ակտիվացումը, մեղմվեին սոցիալական խնդիրները, համաճարակի դեմ պայքարի արդյունավետ մենեջմենթ իրականացվեր։ Ունեցանք ճիշտ հակառակը։
Ուշագրավն այն է, որ կառավարությունը որոշել է ձեռքերը լվանալ օրական վարակվածների քանակական աճի ֆոնին։
Փաշինյանը փոխվարչապետին ու առողջապահության նախարարին կիրակի օրով խորաթայի էր հրավիրել՝ ասելու համար, թե ինչպես է պետք լվանալ ձեռքերը, ինչպես փռշտալ, ինչպես հազալ և ինչպես սրճարանում օգտվել բաժակից։ Կիրակնօրյա այդ թամաշայի ընթացքում էլ պարզ երևաց, թե ինչքան անարդյունավետ է Փաշինյանը տնօրինում ժամանակը։
«Մեզ վրա հույս չդնեք» մեսիջը փոխանցելու համար «ժողովրդի» վարչապետը 42 րոպե ծախսեց։ «Կոմունալ վճարները գնացեք ձեր ունևոր հարևանից կամ բարեկամից ուզեք, կառավարությունից ի՞նչ եք ուզում» մտքի համար էլ Փաշինյանից 23 րոպե պահանջվեց։
Իբր համաճարակի դեմ կենտրոնացված պայքարո՞ւմ էին, որ հիմա էլ անցնում են ապակենտրոն պայքարի։
Արտակարգ դրության պայմաններում Փաշինյանը զբաղված էր ատելության քարոզով, սեփականության վերաբաշխման ու իր ձեռքում կենտրոնացման օրինագծեր անցկացնելով, քաղաքական բանսարկությամբ։ Մի խոսքով, նա զբաղված էր ամեն ինչով, բայց ոչ COVID-19-ի դեմ պայքարով։ Այդ ընթացքում առողջապահական խնդիրներին գումարվեցին նաև տնտեսական խնդիրները։ Ու հիմա հայտարարվում է «ապակենտրոնության» մասին, որպեսզի տնտեսական խնդիրներից էլ կառավարությունը ձեռքերը լվանա։
Կառավարության ապաշնորհությունը բացահայտված էր մինչև համաճարակը։ Հիմա առավելևս դա ակնհայտ է, ընդորում՝ շատերի համար։ ՀՀ քաղաքացիներն, ըստ այդմ, երկու ճակատով պետք է կռիվ տան՝ կորոնավիրուս և Փաշինյանի կառավարություն։ Եվ դժվար է ասել, թե որն է ավելի վտանգավոր մարդկանց կյանքի ու առողջության համար։

Արեգնազ Մանուկյան