Լրահոս

04.05.2020 11:15


Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 71, 83, 66 և 79 տարեկան

Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 71, 83, 66 և 79 տարեկան

Մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած, 39-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 121 նոր դեպք և 36 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,-գրել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը