Լրահոս

04.05.2020 10:58


31-ամյա վարորդը «Կուկուռուզնիկ»-ի ճանապարհին բախվել է պատին, դուրս եկել հանդիպակաց գոտի. կա վիրավոր (տեսանյութ)

31-ամյա վարորդը «Կուկուռուզնիկ»-ի ճանապարհին բախվել է պատին, դուրս եկել հանդիպակաց գոտի. կա վիրավոր (տեսանյութ)

Երեկ՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Գրիգոր Հ.-ն իր վարած Nissan մակնիշի 35 XC 904 համարանիշի ավտոմեքենայով Սարալանջի փողոցի թիվ 17 էլեկտրական սյան դիմաց՝ ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկ»-ի հարևանությամբ, բախվել է պատին, այնուհետև դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գրիգոր Հ.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 31-ամյա Գևորգ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից Գևորգ Ս.-ն տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամաասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը