Փեսան հայտնել է, որ զոքանչը մահացել է հովվաշան հարձակումից հետո
Երեկ՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Ծաթեր գյուղի տներից մեկում հովվաշունը վնասել է տանտիրուհուն՝ 78-ամյա Գ. Մ.-ին, ինչի հետևանքով վերջինս կարճ ժամանակ անց տանը մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին մահացածի հարազատները տեղեկացրել են ոստիանոևթյան Թումանյանի բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, նշված գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում Գ.Մ.-ն քայլելիս է եղել, երբ նրանց պատկանող հովվաշունը շղթան կտրել ու հարձակվել է վերջինիս վրա, ով կորցնելով հավասարակշռությունը, ընկել է գետնին, իսկ շունը բռնել է նրա դեմքի և պարանոցի հատվածը ու մի քանի անգամ թափահարել:
Գ.Մ.-ին շան ճիրաններից ազատել է փեսան, որից հետո կնոջը տեղափոխել են տուն, որտեղ էլ վերջինս մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: