Կարծիք

03.05.2020 21:05


Սա նշանակում է, որ վերջին երկու ամսվա գրեթե բոլոր հակահամաճարակային միջոցառումները անիմաստ էին

Սա նշանակում է, որ վերջին երկու ամսվա գրեթե բոլոր հակահամաճարակային միջոցառումները անիմաստ էին

Կառավարությունը, ըստ երևույթի, որոշեց գնալ «թող բոլորը վարակվեն ու փրկվեն ամենաուժեղները» պրինցիպով՝ հանելով սահմանափակումները՝ վարակվածների թվի կտրուկ աճի ֆոնին։ Այլ երկիր մտքիս չի գալիս, որ ըտենց բան արած լինի։

Դա նշանակում է, որ վերջին երկու ամսվա գրեթե բոլոր հակահամաճարակային միջոցառումները անիմաստ էին, տնտեսության պատճառած վնասն էլ՝ արդեն կրիտիկական։ Մի երկու շաբաթից երկրորդ ալիք է սկսվելու վարակվածների։

Ու ըստեղ կարևոր երկու հարց կա՝ ինչո՞ւ չկարողացան ապահովել նորմալ խիստ կարանտին և հույսը ու պատասխանատվությունը դրեցին օռկերի ինքնագիտակցության վրա։ Ու ի՞նչ ենք անելու մի ամսից։ Ասենք՝ պարետը ասաց՝ հաջող, ես հելա, հետո՞։

Պլան «Ա»-ն քցեցիք ոտներիդ, պլան «Բ»-ն ո՞րն է:

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը