Լրահոս

03.05.2020 12:23


Կանխվել է 45-ամյա կնոջ ինքնասպանության փորձը

Կանխվել է 45-ամյա կնոջ ինքնասպանության փորձը

Մայիսի 2-ին, ժամը 20:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Ռուզաննա Ա.-ի (ծնված 1975 թ.) ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը