Քաղաքական

02.05.2020 17:29

Խուզարկություններն իրականացվում են մի շարք թերություններով, առգրավել են փաստաթղթեր, աշխատանքային համակարգիչը. Արամ Օրբելյանը՝ «Յուքոմի» տնօրենի բնակարանում խուզարկության մասին

Խուզարկություններն իրականացվում են մի շարք թերություններով, առգրավել են փաստաթղթեր, աշխատանքային համակարգիչը. Արամ Օրբելյանը՝ «Յուքոմի» տնօրենի բնակարանում խուզարկության մասին

Մի քանի օր է՝ տեղի են ունենում խուզարկություններ տարբեր վայրերում, այսօր «Յուքոմի» նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանը, ավտոմեքենան ու աշխատանքային համակարգիչն են խուզարկել, այս գործընթացներում կան մի շարք թերություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արա Խաչատրյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը։

«Մի քանի օր է՝ տեղի են ունենում խուզարկություններ տարբեր վայրերում, այսօր «Յուքոմի» նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում և ավտոմեքենայում է խուզարկություն տեղի ունեցել, առգրավել են մի շարք փաստաթղթեր և աշխատանքային համակարգիչը, մի շարք թերություններ նշել ենք, օրինակ՝ համակարգչի առգրավումը չի համապատասխանում դատարանի որոշմանը»,-մանրամասնեց նա:

Փաստաբանը հիշեցրեց, որ գործընթացները տեղի են ունենում ընկերության շուրջ քննարկումներին զուգընթաց՝ բաժնետերերի վեճի հետ կապված: Ըստ նրա՝ առկա ինֆորմացիան՝ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը այն մասին, որ պետք է առագրավվի և վճարվի պետական բյուջե, թույլ է տալիս իրեն թույլ է ենթադրել, որ միմյանց հետ փոխկապկցված են:

Արամ Օրբելյանն ասաց, որ այս պահին մանրամասներ չի կարող ասել, հիշեցրեց, որ խուզարկություն իրականացնում էր ԱԱԾ-ն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։