Կարծիք

02.05.2020 16:20


Փոխե՛լ Սահմանադրության հոդվածը՝ հանցագործության համար մեղադրվում է այն անձը, որին մեղադրում է ՀՀ վարչապետը

Փոխե՛լ Սահմանադրության հոդվածը՝ հանցագործության համար մեղադրվում է այն անձը, որին մեղադրում է ՀՀ վարչապետը

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովին առաջարկում եմ ՀՀ Սահմանադրության հոդված 66․
Անմեղության կանխավարկածը

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Շարադրել հետևյալ խմբագրմամբ․

Հանցագործության համար մեղադրվում է այն անձը, որին հանցագործության մեջ մեղադրում է ՀՀ վարչապետը, ինչպես նաև նրա հանձնարարությամբ կամ գիտությամբ՝ այլ պաշտոնատար անձինք։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը