Այս պայմաններում վերացնել կարանտինը, ոչ այլ ինչ է, քան արկածախնդրություն
Որքան էլ լուրջ չընդունենք կորոնավիրուսին, որքան էլ հայավարի ասենք, որ չկա նման բան, ուղղակի աղմուկ է, բայց փաստը մնում է փաստ, որ օրեցօր ունենք վարակվածների աճ, ունենք մահացությունների թվի աճ, և այս պայմաններում վերացնել կարանտինը, ոչ այլ ինչ է, քան արկածախնդրություն:
Տնտեսական կոլապսից խուսափելու համար վտանգել սեփական ժողովրդի կյանքը, պատասխանատվությունը գցել միայն ու միայն ժողովրդի վրա, սեր չէ ժողովրդի նկատմամբ: Մայիսի 4-ից ավելի է մեծանալու վարակվածների թիվը, և այդ դեպքում կառավարությունն ու պարետատունը ոչ մի պատասխանատվություն չեն կրելու, «մեղքը ձեր վիզը» այդ արտահայտությամբ կազատվեն յուրաքանչյուր պատասխանատվությունից:

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից