Կարծիք

02.05.2020 13:17


Հիմա սա թալա՞ն է, թե՞ լկտիություն. գուցե երկուսն էլ միասին

Հիմա սա թալա՞ն է, թե՞ լկտիություն. գուցե երկուսն էլ միասին

Մոտ տասը օր առաջ Երևանի քաղաքապետ Կարգին Հայկոն 1.8 միլիոն դրամ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ է տվել իր երկու խորհրդականին՝ իբր թե լավ աշխատելու համար:

Էս օրերին Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ հոսանք ու գազ չունեն, աշխատանք ու օրվա հաց չունեն, և էս ամենի ֆոնին Հայկոյի երկու խորհրդականը էդ սոված մարդկանց հարկերից գոյացած բյուջեի հաշվին մարդա 2000 դոլար պրեմիա են տարել տուն՝ առանց խղճի խայթի:

Ու էս խայտառակ թալանի պատասխանատուն պարապությունից զանգում է աղքատ մարդկանց տներ կամ անասնագույն լայվ է մտնում, պարզ չի՝ ինչ վիճակում. մինչև հիմա չի հասկացվում՝ խմած էր, թե ծխած:

Կից նյութն՝ այստեղ:
Վահրամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը