Կարծիք

02.05.2020 13:08


Դիմել եմ ԱԱԾ․ հիմա հնարավորություն ունենք տեսնելու՝ նիկոլապաշտ ֆեյքերը ԱԱԾ-ի աջակցության ներքո՞ են, թե՞ ոչ

Դիմել եմ ԱԱԾ․ հիմա հնարավորություն ունենք տեսնելու՝ նիկոլապաշտ ֆեյքերը ԱԱԾ-ի աջակցության ներքո՞ են, թե՞ ոչ

Դիմել եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն
Yerevan.Today լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջում ապրիլի 17-ին հրապարակվեց տեսանյութ՝ «Մինչ վարչապետն իրեն է գովում, ժողովուրդը մատնվել է սովի» վերնագրով: Իշխանությանը սատարող ֆեյքերը, բնականաբար, իրար հերթ չտալով սկսեցին վարկաբեկել տեսանյութի հերոսներին, որոնք բառիս բուն իմաստով մատնվել են սովի: Իսկ ֆեյքերից մեկն էլ տեսանյութի հերոսներից մեկի անունն էր հրապարակել ու վատ բաներ գրել: Տիկինը զանգել էր ու անհանգստանում էր, ասում, որ անելանելի վիճակում է:

Նախ նամակ գրեցի ԱԱԾ ֆեյսբուքյան էջին, որ հայտնաբերեն ֆեյք հաշվի տակ հանդես եկողին: Ոչ մի արձագանք, միայն հասկացա, որ կարդացել են նամակը: Զանգեցի ԱԱԾ, նրանք էլ, թե՝ դիմե՞լ եք ոստիկանություն: Հիշացրի, որ ԱԱԾ-ն բացահայտել էր ֆեյքեր՝ իշխանության ցուցումով: Կարծեմ անձամբ ԱԱԾ պետն էր զեկուցում "Դուխով Հայաստան" ֆեյքն օգտագործողի հայտնաբերման մասին: Բացի այդ, մեզ ահազանգած տիկինը դիմել էր ոստիկանություն, պատասխանել էին, թե՝ որ ընկնենք ամեն մի ֆեյքի հետևից, ո՞ւր կհասնի:

Մի խոսքով, նամակն ԱԱԾ-ում է, ու հիմա հնարավորություն ունենք տեսնելու՝ նիկոլապաշտ ֆեյքերը ԱԱԾ-ի աջակցության ներքո՞ են, թե՞ ոչ։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը